Բաժիններ՝

7 հետաքրքիր փաստ Դավիթ Վիլլայի մասին

1. Դավիթ Վիլլան դեռ մանկուց իրեն պատկերացրել է միայն ֆուտբոլիստի կարգավիճակով: Տղային չի խանգարել անգամ 4 տարեկանում ստացած ծնկի կոտրվածքը: Հետագայում Վիլլան նշել է, որ հենց այս կոտրվածքի արդյունքն է այն, որ նա հավասարապես խաղում է երկու ոտքով:

2. Երբ Վիլլան 14 տարեկան էր, նա ցանկանում էր լքել ֆուտբոլը միանգամից 2  պատճառով: Առաջինը՝ նա կոնֆլիկտ ուներ իր այդ ժամանակվա ակումբի մարզչի հետ, և, բացի այդ, նա ուներ շատ թույլ ֆիզիկական վիճակ:

3. Դավիթն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ, երբ սկսեց բազմաթիվ գոլեր հեղինակել «Սարագոսայի» կազմում: Դրանից հետո անգլիական «Լիվերպուլն» անում էր ամեն ինչ Վիլլային ձեռք բերելու համար, սակայն Վիլլան  հետագայում տեղափոխվեց «Վալենսիա»: Հետագայում հարձակվողը նշել է, որ չտեղափոխվեց լիվերպուլյան ակումբ, քանի որ իրեն երբեք դուր չի եկել «Բիթըլզը»:

4. «Վալենսիայում» Վիլլան իսկական առաջատար էր: Նա դարձավ այն եզակի ֆուտբոլիստներից, ում «Վալենսիայի» երկրպագուները ցանկացած մարզադաշտում ծափահարում են  հոտընկայս: ԱՄՆ տեղափոխվելուց առաջ Վիլլան նշեց, որ իրականում ցանկանում էր, որ իր վերջին ակումբը հենց «Վալենսիան» լինի:

5. 2007 թվականին Վիլլան կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն այս տրանսֆերին դեմ էր մադրիդցիների առաջատար Ռաուլը: Սա դարձավ հակասության առիթ: Իսպանական մամուլը գրեթե համոզված է, որ Ռաուլը չմասնակցեց 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը հենց այս կոնֆլիկտի պատճառով: Հիշեցնենք, որ Եվրոպայի այս առաջնության ընթացքում Վիլլան կարմիր ֆուրիայի իսկական առաջատարն ու Լուիս Արագոնեսի սիրելին էր:

6. Դավիթ Վիլլան այն տղամարդկանցից է, ում կյանքում լինում է միայն մեկ սեր: Այսպես, նա ամուսնացած է իր մանկության սեր Պատրիսի Գոնսալեզի հետ: Նրանք մեծացնում են իրենց 3 երեխաներին՝ Զաիդային, Օլայային և որդուն ՝ Լուկային: Ի դեպ, Վիլլայի միջնեկ աղջկա՝ Օլայայի անունը դրվել է ի պատիվ Ֆերնանդո Տորեսի կնոջ:

7. Դավիթ Վիլլան իր հարազատ Աստուրիայում հերոս է: Նրա անունով կա փողոց և հետագայում նախատեսվում է ֆուտբոլային դպրոց բացել:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս