Բաժիններ՝

«Նախկինում արված սխալների համար զղջալն ու ափսսալը ամենամեծ սխալն է». Մուհամեդ Ալիի ամենատպավորիչ մտքերը

1. Տերը չի կարող իր ստեղծած մարդու ուսերին փողնել այն, ինչը նա չի կարող տանել:

2. Իմ ամենածանր մարտը եղել է Պարկինսոնի հիվանդության դեմ: Ոչ, դա բնավ ցավոտ չէ, դա անբացատրելի է: Այդ ժամանակ սկսում ես կասկածել՝ կկարողանա՞ս հավատալ, աղոթել ու  շարունակել ապրել: Աստված փարձություններ է տալիս բոլոր մեծ մարդկանց:

3. Հիշեք, արևը միշտ ինչ-որ տեղ շողում է:

4. Երբ դու ճիշտ ես, ոչ ոք  չի հիշի, բայց բոլորը կհիշեն, եթե դու սխալվես:

5. Լռությունը ոսկի է, երբ չես կարողանում մտածել փառահեղ պատասխան:

6. Բարությունն իմ մայրն է:

7. Կյանքը շատ կարճ է: Արեք ինչ-որ բան Աստծո համար: Այդ գործը երբեք չի մահանա:

8. Ամենալավ միջոցը երազն իրականություն դարձնելու համար արթնանալն Է:

9. Կոմեդիան հնարավորություն է՝ ասել լուրջ բաները կատակելով: Կատակելը ճիշտն ասելու իմ տարբերակն է: Աշխարհում չկա կատակից դիպուկ ճշմարտություն:

10. Որքան շատ ես դու օգնում ուրիշներին, այնքան շատ ես օգնում ինքդ քեզ:

11. Եթե իսկապես երազում ես ինչ-որ մեկը դառնալ, ապա անպայման դառնում ես:

12. Մենք ուրախանում ենք մեր երեխաների համար անգամ այն  դեպքում, երբ նրանք պահում են իրենց այնպես, ինչպես մենք չէինք նախատեսել:

13. Խելացիությունը կայանում է նրանում, որ դու իմանում ես, թե երբ է պետք լինել խելացի:

14. Այն, ինչ ես չեմ հասկանում, պատերազմ է;

15. Նախկինում արված սխալների համար զղջալն ու ափսոսելն ամենամեծ սխալն է:

16. Ես ուզում եմ ու կապրեմ մինչ 100 տարեկան:

17. Ես միայն ցանկանում եմ, որ մարդիկ սիրեն իրար այնպես, ինչպես ինձ են սիրում: Այս դեպքում մեր մոլորակն ավելի գեղեցիկ կլիներ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս