«Աղբային ճգնաժամ» Լիբանանում. ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը
Բեյրութում օգոստոսի 22-ից անցկացվում են մեծամասշտաբ ցույցեր փողոցում կուտակված աղբի պատճառով: Լիբանաի կառավարությունը չի կարողանում լուծել աղբի թափոնների ոչնչացման հարցը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ: Բախումների հետևանքով տուժել էր մոտ 200 մարդ: Ցույցերը պահանջում են կոռումպացված պաշտոնյաների հրաժարականը: Բեյրութում հազարավոր մարդիկ մասնակցում են հակակառավարական ցույցերին:
Ոստիկանության տվյալով՝ անկարգությունների հետևանքով վնասվածք է ստացել 30 իրավապահ: Ընդ որում՝ վերջին երկու օրերին իրավիճակն ավելի է լարվում:
Մերձավոր արևելքի հարցով փորձագետ Փոլ Էրուն RT-ի հետ զրույցում ասել է, որ եթե իշխանությունները քայլեր չձեռնարկեն՝ դուրս գալու իրավիճակից, ապա Լիբանանը կարող է հեշտորեն դառնալ ԴԱԻՇ-ի թիրախը:
Մինչ այդ, Լիբանանի վարչապետ Թաման Սալյամը հայտարարել է պաշտոնից հեռանալու հնարավորության մասին:
Ըստ ԱՄՀ-ի` աղքատության մակարդակը Լիբանանում հասնում է 32%-ի, իսկ պետպարտքը տարեվերջին կկազմի 71 մլրդ դոլար: