Գերմանիայում կարգելվի սննդի լուսանկարներ հրապարակել սոցցանցերում
Գերմանական օրենսդրության համաձայն՝ սնունդը լուսանկարելը որոշ դեպքերում կարող է լինել անօրինական: Այս մասին հայտնում է TechDirt-ը՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին:
Դա կապված է այն բանի հետ, որ ափսեում ուտեստի տեղադրության լուսանկարը կարող է ճանաչվել՝ որպես հեղինակային իրավունքի խախտում: Հնարավոր է՝ սոցցանցերում ձեր լուսանկարի հրապարակումը խախտի այն պատրաստած խոհարարի հեղինակային իրավունքն ու օրենքը:
Նման բան հնարավոր է դարձել 2013թ. գերմանական դատարանի վճռից հետո: