ԴԱԻՇ-ի «թիվ 2 ահաբեկիչը» ոչնչացվել է ամերիկյան անօդաչու սարքի հարվածի հետևանքով
Ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել է ԴԱԻՇ-ի ղեկավարներից մեկի ոչնչացման մասին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ահաբեկչական կազմակերպության «թիվ 2 մարդը»՝ Հաջի Մութազը, ոչնչացվել է Իրաքի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
«Այն փաստը, որ հարվածը հասցվել է մեքենային, որտեղ գտնվել է այդ մարդը, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը ունի տակտիկական հետախուզություն իրականացնելու հնարավորություններ նաև այն տարածքներում, որոնք գտնվում են ԴԱԻՇ-ի հսկողության ներքո»,- նշել է հեռուստաալիքը:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սպիտակ տունը հաստատել է զինյալի ոչնչացման փաստը: