Բաժիններ՝

Մակեդոնիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել անօրինական ներգաղթյալների դեմ

Մակեդոնիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել  հազարավոր անօրինական ներգաղթյալների դեմ, ովքեր փորձել են երկիր մուտք գործել հարևան Հունաստանից:

Նախօրեին երկու սահմանային շրջաններում արտակարգ դրություն էր հայտարարվել՝ կապված գերազանցապես Մերձավոր արևելքից ժամանած անօրինական ներգաղթյալների հոսքի հետ:

1762984_20150821154417

1762979_20150821153904

Ներգաղթյալների մեծ մասը գիշերն անցկացրել էր Մակեդոնիայի հարավային սահմանին, իսկ առավոտյան փորձել ճեղքել ոստիկանական պաշարումը: Տուժել է նվազագույնը 5 մարդ, հայտնում է Reuters-ը:
Արտակարգ դրություն է հայտարարվել նաև երկրի հյուսիսում՝ Կումանովո շրջանում, որը սահմանակից է Սերբիային: Սերբիայի միջոցով ներգաղթյալները հուսով են ներթափանցել Հունգարիա ու ԵՄ այլ երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս