Բաժիններ՝

Էրդողանը նոյեմբերի 1-ը հայտարարել է Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ն հայտարարել է երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օր, հայտնում է Reuters-ը:

Բացի այդ՝ Էրդողանը հայտարարել է անցումային կառավարության ստեղծման մասին:

Հաջորդ շաբաթվա սկզբին Էրդողանը կխնդրի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ձևավորել ժամանակավոր կառավարություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ:

Դրանից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել էին 20 քաղաքական կուսակցություններ: Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 53 մլն ընտրող:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 40,9 տոկոսը, ԺՀԿ-ն՝ 25 տոկոս, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16,3 տոկոս, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ստացել էր ընտրողների 13,1 տոկոսի ձայնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս