Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարը, ով տասնյակ կյանքեր է փրկել, այսօր ինքն օգնության կարիք ունի

1983 թվականին ծնված Արմեն Վարդանի Մելքոնյանը տառապում է խրոնիկ երիկամային անբավարարությամբ: Հիվանդությունն ի հայտ է եկել դեռ զինվորական ծառայության ընթացքում: Մրսել է և անտարբեր գտնվել իր անձի նկատմամբ: Ծառայությունն ավարտելուց հետո անցել է ծառայության Հրազդանի հրշեջ ծառայությունում, որտեղ էլ հիվանդությունն ավելի է խորացել: Նկատվել են գլխապտույտ, սրտխառնոց, ոտքերի այտուց, ճնշման կտրուկ և անկառավարելի բարձրացում:

2013թ․ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ախտորոշվում է Խրոնիկ երիկամային անբավարարություն, սիմպտոմատային զարկերակային հիպերտենզիա: Այժմ Արմենը շաբաթական երեք անգամ ստանում է ծրագրային հեմոդիալիզ՝ 4 ժամ տևողությամբ ԱՐԱԲԿԻՐ ԲԿ-ում: Բժշկական հանձնաժողովի որոշմամբ հրշեջ-փրկարարը ազատվում է աշխատանքից, և մարդն, ով մշտապես օգնություն է ցուցաբերել ուրիշներին, ինքն է հայտնվում անօգնական վիճակում: Ընտանիքն ապրելով սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում չի կարողանում Արմենին տեղափոխել արտերկիր։

ARMEN (2)

ARMEN (1)

Եթե կլինեն մարդիք, ովքեր կցանկանան օգնել Արմեն Վարդանի Մելքոնյանին, նրա անունով Հայաստան-ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝

16025083660000 ՀՀ դրամ,
1602583660001 ԱՄՆ դոլար,
16025083660002 Եվրո,16025083660003 ՌԴ ռուբլի,
SWIFT CODE: ARMJAM22։
Արմենի հեռախոսահամարներն են՝ +37498 002 556, +37496 233 205։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս