Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բրյուգե» 3:1. «Հիմա ես ցանկանում եմ համբուրել Դեպային». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խոստովանել է, որ ցանկանում է համբուրել Մեմֆիս Դեպային, ով «Բրյուգեի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ ռաունդի առաջին խաղում դուբլ ձևակերպեց:

«Ես շատ գոհ եմ Մեմֆիսի խաղից: Հիմա ես ցանկանում եմ համբուրել նրան: Երկրորդ խաղը շատ ծանր կլինի. մրցակիցը պինդ է: Ես կարդացել եմ անգլիական թերթերը, որտեղ գրված էր, որ «Բրյուգեն» մեզ համար թեթև զբոսանք է: Բայց դա այդպես չէ:

Ինչո՞ւ փոխեցի Կերիկին: Այստեղ հարցը վնասվածքները չէին, փոփոխությունը զուտ տակտիկական էր: Որոշեցի դաշտ դուրս բերել Շվայնշտայգերին, դրա համար էլ հանեցի Կերիկին»,- ցիտում է Վան Գալին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս