Fitch-ը Հունաստանի երկարաժամկետ վարկանիշը բարձրացրել է մեկ աստիճանով` մինչև ССС
Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը բարձրացրել է Հունաստանի էմինենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը մեկ աստիճանով՝ CC –ից հասցնելով CCC մակարդակի, հայտնում է RIA Novosti-ն։
Գործակալությունը բարձրացրել է նաև Հունաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը՝ մինչև CCC մակարդակ:
Fitch-ը հաստատել է էմինենտի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշները C մակարդակում:
Երկրի վարկային լիմիտը բարձրացել է մեկ աստիճանով՝ CCC մակարդակից մինչև B-:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Եվրոխումբը Բրյուսելում որոշում էր կայացրել ԵՄ երկրների ազգային խորհրդարաններին խոհուրդ տալ վավերացնել Հունաստանին 86 մլրդ եվրո կազմող օգնության փաթեթի վերաբերյալ բանակցություններն սկսելը:
Հունաստանի պետական պարտքը կազմում է 312 մլրդ եվրո, ինչը ՀՆԱ-ի ավելի քան 180%-ն է, ու Աթենքը չի կարողանում հասցնել դրա սպասարկումը: