Դավիդ Դե Խեան չի խնդրել «Մանչեսթեր Յունայթեդին»` իրեն տրանսֆերի հանելու համար
Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդին» չի խնդրել` իրեն տրանսֆերի հանելու համար: Դարպասապահը հուսով է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաշվի կառնի իր ցանկությունները և կպայմանավորվի «Ռեալի» հետ` տրանսֆերի համար:
Դե Խեան պաշտոնական հարցում չի ներկայացրել ակումբի ղեկավարությանը՝ հաստատում է EFE-ն: Ինչպես հաղորդում է աղբյուրը, իսպանացի դարպասապահը վստահ է, որ արդյունքում կողմերը փոխզիջումային որոշում կկայացնեն:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը շաբաթ օրը Դե Խեային տեղափոխել էր 2-րդ թիմ:
ԱՊԼ-ն միակ եվրոպական առաջնությունն է, որտեղ ֆուտբոլիստները կարող են պաշտոնական հարցում ներկայացնել` իրենց տրանսֆերի հանելու խնդրանքով:
Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասները պաշտպանում էր Սերխիո Ռոմերոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը