Բաժիններ՝

Դաջվածքների ամենատարօրինակ տարատեսակները

Նկարել մարմնի վրա մարդիկ սկսել են հինավուրց ժամանակներում: Մարմնի վրայի նկարներով որոշում էին այս կամ այն ցեղին պատկանելը և մարդու կարգավիճակը: Երկու տասնյակ տարի առաջ դաջվածք ունեին սոցիալական վտարյալները` կալանավորները, հինավուրց մասնագիտության կանայք և բայքերները:

Այսօր դաջվածքի մասին պատկերացումները դուրս են եկել սոցիումի շրջանակներից: Գործնականում յուրաքանչյուր միջին վիճակագրական աղջիկ դաջվածք ունի: Որոշ մարդիկ սա անթույլատրելի են համարում, իսկ ոմանք էլ` ընդհակառակը, հիանում են դրանով: Բայց ոչ ոք չի վիճի, որ կան բավականին հետաքրքիր օրինակներ:

Ձեզ ենք ներկայացնում այսօրվա ամենաարտասովոր դաջվածքների հավաքածուն:

1. Աքսեսուարային դաջվածք

Որոշ մարդիկ չեն ցանկանում բաժանվել իրենց թանկարժեք զարդերից: aksessyarnoe-taty_640x640

2. Դաջվածք լեզվի վրա

Պետք է նշել, որ լեզվի դաջվածքը նույնպես ցավոտ և շատ երկար պրոցես է, որի ամբողջ ընթացքում մարդը պետք է լեզուն դուրս հանած պահի: taty-na-ayzike_640x580

3. Դաջվածք աչքի խնձորակի վրա

Ի տարբերություն մյուս դաջվածքների՝ աչքի խնձորակի դաջվածքը լինում է մի գույնի: taty-na-glazy_640x640

4. Դաջվածք ատամների վրա

Նման դաջվածքները ոչ մի առնչություն չունեն սովորական դաջվածքների հետ: taty-na-zybe_640x359

5. Լյումինեսցենտային դաջվածք

Այս դաջվածքը, ի տարբերություն սովորական դաջվածքների, երևում է միայն ուլտրամանուշակագույն լուսավորության ժամանակ: flyorescentnoe-taty_640x454

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս