![](/banners/BeFunky-design.jpg)
Յուրա Մովսիսյանը Sport Express-ի կողմից ստացել է 6 միավոր
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/yura-Movsisyan.jpg)
Ռուսական հեղինակավոր Sport Express պարբերականն ամփոփել է «Սպարտակ»- ԲԿՄԱ խաղի արդյունքները, որտեղ մոսկովյան ակումբը պարտվեց 1-2 հաշվով։
Ըստ պարբերականի՝ հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն իրեն լավ է դրսևորել, բայց դա չի եղել նրա լավագույն հանդիպումը:
Աղբյուրը առանձնացրել է հատկապես այն դրվագները, երբ Մովսիսյանը գլխով էր մտնում պայքարի մեջ, խլումներ էր կատարում, ինչպես նաև, երբ նպաստավոր դիրքից չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը:
Աղբյուրը Մովսիսյանի խաղը գնահատել է 6 միավոր, հնարավոր 10-ից:
Սիրարփի Աղաբաբյան