ԴԱԻՇ-ը, հավանաբար, քիմիական զենք է օգտագործել քրդերի դեմ. ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները հետաքննում են տեղեկություններն այն մասին, որ ԴԱԻՇ-ը քիմիական զենք է կիրառել:
Ինչպես հայտնում է BBC-ի թղթակից Լորա Բիքերը, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել, որում ասվում է, թե այս շաբաթ 60 քուրդ զինյալ շնչառական խնդիրներ է ունեցել ԴԱԻՇ-ի հարձակումից հետո:
Գերմանական պաշտոնատար անձինք ենթադրում են, թե ԴԱԻՇ-ը կարող էր քիմիական զենք օգտագործել:
ԱՄՆ պաշտպանության նախարարը BBC-ի հետ զրույցում պատմել է, թե հնարավոր է՝ գրոհայինները կիրառել են թունավոր իպրիտ նյութ:
ԱՄՆ իշխանությունները զբաղվում են այդ հաղորդագրության ուսումնասիրմամբ, սակայն դեռ չեն հայտնում մանրամասներ:
Իպրիտն արգելված քիմիական զենք է ու կարող է հարուցել կուրություն, շնչառական ու մաշկային խնդիրներ:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Ալիստեր Բասկին հայտարարել է, որ գերատեսչությունը շարունակում է հետևել ստեղծված իրավիճակին: