Բաժիններ՝

Ջուլիան Ասանժի վրայից կհանվի մեղադրանքների մի մասը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի վրայից մասնակի հանվել են սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքները, հայտնում է  The Telegraph-ը:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, մոտ օրերս կլրանա նրա դեմ ուղղված 4 մեղադրանքներից 3-ի վաղեմության ժամկետը: Արդյունքում՝ ըստ շվեդական օրենքների (հենց այս երկրում է նրա դեմ սեռական ոտնձության մասին գործ հարուցվել), Ասանժի վրայից կհանվեն այդ մեղադրանքները:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի քաղաքացի Ասանժը արդեն 3 տարի է, ինչ գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանությանը, որտեղ նրան քաղաքական ապաստան է տրամադրվել:

Բրիտանական իշխանությունները հրաժարվում են ազատել Ասանժին՝ դա բացատրելով նրանով, որ պետք է վերջինիս արտահանձնեն Շվեդիա:

WikiLeaks-ի հիմնադիրը մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կալանավորելուց հետո կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ կդատապարտվի երկար ժամանակով կամ մահապատժի կենթարկվի լրտեսության մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս