Ջեբ Բուշը խոստացել է կասեցնել Իրանի միջուկային ծրագրի գործարքը
ԱՄՆ Կոնգրեսը չպետք է հավանության արժանացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, որի շնորհիվ չեղյալ են հայտարարվելու Թեհրանի դեմ պատժամիջոցները:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած հանրապետական Ջեբ Բուշը իր առաջին արտաքին քաղաքականությանը վերաբերող ելույթում:
«Մենք պետք է կասեցնենք Իրանի հետ գործարքը: Եթե Կոնգրեսը դա չանի, ապա այդ խնդիրը կընկնի նոր նախագահի ուսերին: Եթե ես զբաղեցնեմ ԱՄՆ նախագահի պաշտոնը, ապա իմ պլանների մեջ է մտնում տվյալ գործընթացն սկսելը»,- նրա խոսքերը մեջբերել է TASS-ը: