ԱՄՆ առափնյա ոստիկանությունը առգրավել է 1 մլրդ դոլարի կոկաինի խմբաքանակ
ԱՄՆ Առափնյա ոստիկանության նավը նախօրեին Սան-Դիեգո (Կալիֆոռնիա) է հասցրել ավելի քան 29,9 տոննա առգրավված կոկաին, որի ընդհանուր արժեքը կազմում է 1,01 մլրդ դոլար, հայտնում է Los Angeles Times-ը:
Սա կոկաինի ռեկորդային քանակություն է, քանի որ նախկինում ԱՄՆ-ի առափնյա ոստիկանությունը չէր առգրավել թմրանյութի նման խոշոր խմբաքանակ ծով կատարած 1 այցի ընթացքում:
Թմրանյութն առգրավվել էր Խաղաղ օվկիանոսում անցկացված օպերացիայի ժամանակ:
Այլ տեղեկություններ թերթը չի հաղորդում: