Օբաման իրեն համեմատել է Ռեյգանի, Իրանը՝ ԽՍՀՄ-ի հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր մոտեցումը Իրանի միջուկայի ծրագրի նկատմամբ համեմատել է ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ ԽԱՀՄ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ:
National Public Radio-ին տված հարցազրույցում, որից հատվածներ է հրապարակվել նախօրեին, երկրի ղեկավարը Կոնգրեսի անդամների մեծ մասի բացասական վերաբերմունքը իրանական միջուկային ծրագրի նկատմամբ համարել է հանրապետական ընդդիմության պոլիտիկանության դրսևորում, հայտնում է TASS-ը:
«Հաշվի առեք, ի դեպ, որ նման բան եղել է ոչ միայն ինձ հետ: Երբ Ռոնալդ Ռեյգանտ երկխոսության մեջ մտավ Գորբաչովի հետ, նրա սեփական պահպանողական կողմնակիները գրում էին բավական կտրուկ բաներ, որ նա զբաղվում է իբր «չարիքի կայսրության» հաշտեցմամբ»,- հայտարարել է Օբաման:
Նրա կարծիքով՝ ժամանակի ընթացքում իր հայրենակիցները Իրանի հետ գործարքը կդիտարկեն ազգային շահերի տեսանկյունից, այլ ոչ թե «րոպեական պատկերացումների» համաձայն:
Նա խոստովանել է, որ ուժային մոտեցումը միջազգային խնդիրների լուծման նկատմամբ, որպես օրենք, անարդյունավետ է: