Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի կալանքի որոշումը կբողոքարկվի. փաստաբան. «Փաստինֆո»
«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արտակ Գարոյանը պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել՝ պահանջով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:
Պաշտպանը նշեց նաև, որ առաջին ատյանի դատարանը մերժել է նաև իրենց միջնորդությունը՝ Մուշեղ Մխիթարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մուշեղ Մխիթարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մեղադրյալը ճանաչել է էքստրասենսին և իմացել, որ ունի հավաքած որոշակի գումար։ Վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը կատարվել է՝ գումարը հափշտակելու նպատակով։