Բաժիններ՝

Ղրիմում ոչնչացրել են պատժամիջոցային բանջարեղենների հերթական՝ 4 տոննա խմբաքանակը

ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը կասեցրել է Ղրիմ ու Սևաստոպոլ եվրոպական «պատժամիջոցային» արտադրության բանջարեղեններ: Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում:

Արգելված բանջարեղենները ոչնչացվել եբ Հայկական զորավարժարանում գետնի տակ թաղելու մեթոդով:

Ապրանքը հայտնաբերվել է Ուկրաինայի հետ սահմանին՝ «Արմյանսկ» անցագրային կետում զննության ժամանակ:

Պատժամիջոցային բեռի ընդհանուր քաշը կազմել է 4 տոննա:
Բանջարեղենների թվում եղել են բուլղարական պղպեղ ու հազար՝ Հոլանդիայից, Իտալիայից ներկրված պոմիդորներ, քարավուզ՝ Գերմանիայից: Հայտնաբերվել են նաև

Նորվեգիայից, Իսպանիայից ու Ֆրանսիայից ներմուծված սննդամթերք:
Նշվում է, որ համաձայն կցված փաստաթղթերի, բեռն ուղարկողը «Ղրիմ է մատակարարել բացառապես ուկրաինական բանջարեղեններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս