Բաժիններ՝

«Թող Անիին չզրպարտեն, մահացած մարդուն հանգիստ թողնեն». սպանված Էքստրասենսի մարմինը հողին հանձնեցին. 1in.am

«6-րդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի մարմինը այսօր հողին հանձնեցին:

Նրա հարազատները շոկի մեջ են, մինչև հիմա չեն կարողանում հասկանալ, թե որոնք են սպանության իրական դրդապատճառները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ Անին բարի, բոլորին հասնող մարդ է եղել, և իրենց համար ցավալի է, որ նրա մահից հետո կեղծ լուրեր են տարածում:

«Ի՞նչ գործ ունեն անձնական կյանքի հետ՝ հատկապես, որ նա մահացած է և չի կարող պատասխանել դրանց»,- սրտնեղած նշեցին հարազատները՝ հորդորելով հանգիստ թողնել Անիին և նրա շրջապատին ու ստահոդ լուրերով էլ ավելի ցավ չպատճառել սգի մեջ գտնվող հարազատներին:

«Ապշած ենք, չենք կարողանում հասկանալ՝ ինչպես կարող են էդ տեսակ մարդու մասին ըտենց բան գրեն, ի՞նչ էր արել. ինչ խուլիգանություն ասես՝ գրում են: Գաբրիելի մոր ելույթներն էլ հերյուրանքներ են, ո՞վ է թույլ տվել, ինչպե՞ս կարելի է մահացած կնոջ հասցեին նման հերյուրանքներ գրել»,- նշեցին նրանք:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս