Լավագույն արտահայտությունները սիրո և հարաբերությունների մասին
Ամենահետաքրքիր, ամենաինտրիգային և ամենաիմաստուն արտահայտությունները սիրո և հարաբերությունների մասին: Չկա ավելի հետաքրքիր բան, քան սիրո, ատելության և ընկերության մասին մտորումները: Թվում է, թե ամեն ինչ գիտես այդ մասին, բայց յուրաքանչյուր նոր իրադարձություն փոխում է ընդհանուր պատկերը: Ցանկանում ենք ներկայացնել Ձեզ` սիրո և հարաբերությունների մասին ամենահետաքրքիր և ամենաիմաստուն արտահայտությունները:
Կարդացեք այն, սովորեք տեսնել նյուանսները, կատարեք եզրահանգումներ, ստուգեք դրանք գործնականորեն և դարձեք ավելի իամստուն և երջանիկ:
1. Կինը ներում է այնքան ժամանակ, ինչքան սիրում է: Մի չարաշահեք…
2. Միայն տղամարդը, ով հարգում է կնոջը, կարող է բաժանվել նրանից` առանց նվաստացնելու նրան:
3. Տղամարդը պետք է հիշի, որ կինն անպաշտպան է: Նրան միշտ պետք է տղամարդու պինդ ուսը, հոգատարություն և վստահություն` տղամարդու նկատմամբ, եթե նույնիսկ նա ուժեղ է երևում:
4. Շագանակագույն աչքերով մարդիկ քնքշության մարմնացում են: Նրանք միշտ անկեծ են սիրո մեջ և առանձնանում են իրենց հավատարմությամբ:
5. Անտարբերությունը կնոջը դարձնում է նյարդային, իսկ հոգատարությունը դարձնում է նրան քնքուշ: Ամեն տղամարդ ունի այն, ինչի արժանի է:
6. Տղամարդը պետք է լինի կնոջ մտքերում, սրտում, հոգում, իսկ կրունկի տակ պետք է լինի կրնկատակը:
7. Հիմա գտնել իսկական անկեղծ ընկեր, շատ դժվար է: Եվ եթե Դուք ունեք այդպիսի մարդ, ապա պահպանեք նրան:
8. Իսկական տղամարդը ճանաչվում է ոչ թե խոսքով, այլ գործով: Իսկ իսկական կինը ճանաչվում է ոչ թե սիրո, այլ հավատարմության մեջ:
9. Իրական սիրո մեջ վերջակետ չի լինում: Կարելի է բաժանվել, հիասթափվել. հնարավոր է ամեն ինչ: Բայց ինչ պատճառներ էլ որ լինեն, իրական սերը միևնույնն է շարունակում է ապրել սրտում: Այն բաժանվում է գիտակցությունից և ապրում է ամեն ինչից դուրս: Դու ոչինչ չես կարող անել այդ սիրո հետ և ուղղակի պահպանում ես այն քո մեջ:
10. Չեմ հասկանում մարդկանց, ովքեր դավաճանում են: Եթե դու սիրում ես, ուրեմն իմաստ չունի դավաճանել: Իսկ եթե չես սիրում, իմաստ չունի միասին լինել:
11. Կարելի է գայթակղել կնոջը, եթե նա ամուսին ունի: Կարելի է գայթակղել կնոջը, եթե նա սիրեկան ունի: Կարելի է գայթակղել կնոջը, ով ունի և ամուսին, և սիրեկան: Բայց չի կարելի գայթակղել կնոջը, ով «սիրելի» ունի. նա ունի այն ամենը, ինչ իրեն պետք է:
12. Լինել իդեալական, չի նշանակում աչքի ընկնել: Լինել իդեալական նշանակում է մխրճվել հիշողության մեջ:
13. Ինչքան էլ մարդ թերություններ ունենա, նա միշտ իդեալական կլինի, եթե սիրված է:
14. Իսկական աղջիկը ժպտում է բոլորին, ընկերություն է անում ընտրյալների հետ, սիրում է միակին:
15. Ամենաուժեղ կախարդանքը աշխարհում սերն է: Միայն սերն է ուժ տալիս` սարեր շուռ տալու, երկնքից աստղեր իջեցնելու և ուղղակի աշխատում է ավելի լայն տեսնել աշխարհը: Սիրեք իրար, դա հիասքանչ է: Եվ ամբողջ աշխարհը կդառնա ավելի հոյակապ և կախարդական:
16. Ընտանիք կազմելու համար սերը բավարար է: Իսկ դրա պահպանման համար պետք է սովորել համբերել և ներել:
17. Կինը երբեք գործողության կոնկրետ պլան չի ունենում: Նա վախենալու է իր իմպրովիզացիայով:
18. Ավելի լավ է կորցնել հպարտությունը մարդու համար, ում սիրում ես, քան կորցնել մարդուն ում սիրում ես` հպարտության համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը