Բաժիններ՝

Համացանցում է հայտնվել Ջոբսի ֆիլմի երկրորդ՝ ամբողջական թրեյլերը

Universal կինոստուդիան հրապարակել է «Սթիվ Ջոբս» ֆիմի երկրորդ՝ ամբողջական թրեյլերը, որը պատմում է Apple-ի համահիմնադրի մասին: Ֆիլմում գլխավոր դերակատարին մարմնավորում է Մայքլ Ֆասբենդերը:

1 րոպե տևողությամբ տեսանյութում շեշտը դրված է Ջոբսի ու նրա արտաամուսնական դստեր՝ Լիզա Բրեննանի հարաբերությունների ու Ջոբսի՝ նրան ընդունելուց հրաժարվելու վրա:

Ֆիլմում, բացի Ֆասբենդերից, հանդես է գալիս Սեթ Ռոգենը, ով մարմնավորում է ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակին:

Քեյթ Ուինսլեթը մարմնավորում է Ջոաննա Հոֆմանին:

Ֆիլմը մեծ էկրաններ դուրս կգա հոկտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս