Ժաննա Ֆրիսկեի քույրը ցուցադրել է երգչուհու ու նրա որդու վերջին լուսանկարը
Նատալյա Ֆրիսկեն առաջին անգամ ցուցադրել է իր քրոջ՝ գլխուղեղի քաղցկեղից մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ու նրա որդու՝ Պլատոնի լուսանկարը՝ մի քանի լուսանկար տեղադրելով իր Instagram-ում, հայտնում է spletnik.ru-ն:
Ընտանեկան լուսանկարները Նատալյան ներկայացրել է կոլաժի տեսքով՝ զարդարելով շրջանակներով:
Լուսանկարներից մեկում Պլատոնը մոր հետ է: Երջանիկ մայրը անցած տարի որդու հետ գնացել էր զվարճանալու:
Լուսանկարներում երգչուհին սիրով նայում է որդուն, մինչ երեխան հետաքրքրությամբ դիտում է կենդանիներին:
Մյուս լուսանկարներում Նատալյան ու Պլատոնը միասին մի քանի համատեղ սեֆի են արել:
Հիշեցնենք, որ 40-ամյա երգչուհին կյանքից հեռացավ հունիսի 15-ին երկարատև հիվանդությունից հետո: