Անկարայում ստուգայցեր են իրականացվում PKK-ի անդամների դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/7eda874ef77ae0dbcd4e511cc4e8a5b8.jpg)
Անկարայում ժանդարմերիան այսօր ստուգայցեր է իրականացնում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների բնակության վայրերում:
Կեչիորեն շրջանի բոլոր հասցեներում ստուգայցերը միաժամանակ անցկացվել են հատուկ ջոկատայինների աջակցությամբ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Տեղեկություններ ձերբակալվածների կամ առգրավված փաստաթղթերի մասին չկան:
Ստուգայցերի նպատակն է չեզոքացնել PKK-ի այսպես կոչված քաղաքային խմբավորումները, որոնք հարձակումներ են իրականացնում խոշոր բնակավայրերում:
Ստամբուլում ոստիկանությունը փակել է Անկարա-Ստամբուլ հատվածում՝ Չամլըջա շրջանում անցումը ու ստուգում է մեքենաներy՝ կապված ստացված տեղեկության հետ, հայտնում է TASS-ը:
Կա տեղեկություն, որ Ստամբուլ է ուղևորվում գրոհայինների մեքենա՝ լի պայթուցիկ նյութերով: