Սպառողական գներն աճել են 4.2%-ով
Այս տարվա հուլիսին սպառողական գները 12 ամսվա կտրվածքով (2014 թվականի հուլիսի համեմատ) աճել են 4.2%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Այդ թվում՝ սպառման ապրանքները թանկացել են 4.5%-ով, պարենային ապրանքները՝ 2.8%-ով, ոգելից խմիչքներն ու ծխախոտը՝ 1.5%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 6.5%-ով, ծառայությունները՝ 3.6%-ով։
2015 թվականի հունվար-հուլիսի միջին գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5%։