Իրանա-ադրբեջանական սահմանին զինված ընդհարում է տեղի ունեցել
Իրանա-ադրբեջանական սահմանին զինված պատահար է տեղի ունեցել, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ տարածած հաղորդագրությանը:
Ասվում է, որ Ջալիլաբադի շրջանում անցկացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում Թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները կանխարգելել են մի խումբ անձանց՝ Իրանի կողմից Ադրբեջանի սահմանը հայտելու փորձը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինված դիմադրություն ցուցաբերելով, խումբը նահանջել է Ադրբեջանի սահմանից:
Դեպքի վայրի զննությամբ առգրավվել է 4 կգ ու 425 գրամ ափիոն: