 
                        Թուրքիայում ԴԱԻՇ-ի տասնյակ գրոհայիններ են ձերբակալվել
 
                                    Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի 17 զինյալ, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը:
Ձերբակալվածները մեղադրվում են նաև Թուրքիայի տարածքում ահաբեկչության քարոզչության մեջ: Ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են:
Հուլիսի 27-ին կալանավորվել էր ԴԱԻՇ-ի թուրքական թևի ղեկավար Խալիս Բայանջուկը, ով հայտնի է որպես Աբու Խանզալա:
Բայանջուկը ակտիվորեն մասնակցել է Սիրիա ու Իրաք ուղարկվելիք Թուրքիայի քաղաքացիների հավաքագրմանը:
Մինչ օրս Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        