Բաժիններ՝

Եզդի ու քրիստոնյա աղջիկները վաճառվում են ինչպես բենզինի տակառները. ԴԱԻՇ-ը հրապարակել է սեքս-ստրուկների գնացուցակը

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման ղեկավարները հրապարակել են փաստաթուղթ, որտեղ սահմանված է ստրկության վաճառվող կանանց ու երեխաների գնահատման կարգը, հայտնել է ՄԱԿ-ի՝ կոնֆլիկտի գոտներում սեքսուալ բռնության կանխարգելման հատուկ ներկայացուցիչ Զայնաբ Բանգուրան:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը պատմել է, որ առաջին անգամ ինքը գնացուցակը տեսել է 2015թ. ապրիլին Իրաք այցի ժամանակ: Դրանում թվարկված են եղել եզդիների ու  քրիստոնյաների պատանդ վերցված ներկայացուցիչների վաճառքի գները:

Այդուհանդերձ, երկար ժամանակ հնարավոր չի եղել պարզել այդ փատաթղթի իսկությունը: Վերջերս Բանգուրային հաջողվել է ճշտել գրքույկի  իրական լինելու հանգամանքը:

«Փոքր աղջիկները վաճառվում են ինչպես բենզինի տակառները: Մեկ ստրկուհին կարող է վերավաճառվել 5-6 տարբեր տղամարդու: Երբեմն զինյալները վաճառում են գերուհիներին հետ նրանց ընտանիքներին ու ստանում 1000 դոլար փրկագին»:

ԴԱԻՇ-ի փաստաթղթում նշված է, որ 1-9 տարեկան աղջիկներն ու տղաները արժեն մոտավորապես 165 դոլար: Մինչև 20 տարեկան աղջիկների գինը 124 դոլարի սահմաններում է, իսկ այդ տարիքից հետո գինը ընկնում է, գրում է Bloomberg-ը:
Ինչպես պատմել է Զայնաբ Բանգուրան, սկզբում իրենց համար ստրուկներ են ընտրում ԴԱԻՇ-ի ղեկավարները, իսկ հետո գերիների մի մասին վաճառում են Մերձավոր արևելքի հարուստ հաճախորդներին, իսկ մնացած մասը կարող է գնել խմբավորման շարքային անդամը:

Հիշեցնենք, որ հունիսին հայտնի դարձավ, որ ԴԱԻՇ-ն իր զինյալներին թույլ է տալիս ամուսնանալ 9-ամյա աղջիկների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս