Բաժիններ՝

600 նաիրիտցի դեռ չի ստացել աշխատավարձը. Գործարանի վերագործարկման համար պայքարը կշարունակվի սեպտեմբերից

 

Այսօր նաիրիտցիները կրկին հավաքել էին կառավարության շենքի առջև: Կուտակված աշխատավարձի իրենց հասանելիք գումարը ստացել է մոտ 1800 հոգի, իսկ շուրջ 600 հոգի դեռ չի ստացել իր աշխատավարձը: Նրանց խստացել էին, որ այսօր կլինի փոխանցումը: Սակայն նաիրիտցիների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գումարը դեռ չկա, գործարանում ասում են, թե օրվա երկրոդ կեսից կլինի:

«Մեր որոշումը հիմնականում նույնն է՝ սեպտեմբերից ավելի ուժեղ թափով պայքարը կշարունակենք հանուն «Նաիրիտի» վերագործարկման: Անցած ժամանակաշրջանում մեր պայքարը հետզհետե ուժեղացավ, հաղթանակին հավատողները շատացան, մարդկանց քանակը շատացավ և ժողովուրդը հավատով լցվեց, որ կհաղթեն: Կարծում եմ, որ սեպտեմբերին ավելի մեծ համոզմունքով կլինեն ու պայքարողների քանակն էլ կշատանա»,- ասաց Կ. Շահվերդյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս