Հրապարակվել է Մերիլին Մոնրոյի կորուսյալ մերկ լուսանկարը
Հրապարակվել է 22-ամյա Մերիլին Մոնրոյի մերկ լուսանկարը, որն արվել է 1949 թվականին, հայտնում է The Daily Mail-ը: Հայտնի է, որ սկսնակ դերասանուհին մերկ էր լուսանկարվում կարիքից դրդված: Դերասանուհին համաձայնել էր մերկանալ լուսանկարիչ Թոմ Քելլիի առաջ:
Մոնրոն լուսանկարի համար ստացել էր 50 դոլար հոնորար:
«Մերիլին Մոնրո. կյանք՝ պատմված նրա կողմից» խորագրով գրքում հիշատակություն կա այդ ֆոտոսեսիայի մասին: Դերասանուհու խոսքով՝ ինքը համաձայնել էր մերկանալ հուսահատությունից ու փորձում էր թաքցնել այդ փաստը, քանի որ «դաստիարակված աղջիկները նման տեսքով կեցվածք չեն ընդունում»:
«Դուք պետք է խոստանաք, որ երբեք ոչ ոքի չեք պատմի այն մասին, որ ես ձեզ համար մերկ եմ կեցվածք ընդունել: Դուք պետք է ռետուշի ենթարկեք լուսանկարներն այնպես, որ ես անճանաչելի լինեմ»,- պատմում է լուսանկարիչը նրա խնդրանքի մասին:
Քելլին լուսանկարները վաճառել էր Western Lithograph Company-ին 900 դոլարով, ու դրանք հրապարակվել էին 1951 թվականի օրացույցում: Սակայն ստեղծվել էր նկարի հավելյալ վարկածը, որոնց վրա Մերիլինի համար ներքնազգեստ էին նկարել:
Մինչ այդ Մերիլինն արդեն հայտնի էր:
1953-ին Հյու Հեֆները գնեց լուսանկարի լիցենզիան 500 դոլարով, ու Մոնրոն հայտնվեց Playboy ամսագրի առաջին թողարկման շապիկին: Ամսագիրը վաճառվեց 50000 օրինակով:
Կուլտային լուսանկարի օրիգինալ նեգատիվները մինչև վերջերս կորած էին: