Դենիել Ռեդքլիֆը պայքարի մեջ կմտնի սպիտակամորթ ռասիստների հետ
Դենիել Ռեդքլիֆը կխաղա գլխավոր դերերից մեկը՝ «Imperium» անվանումով թրիլերում: Այս մասին, իր աղբյուրներին հղում անելով, հաղորդում է Deadline պարբերականը:
Ֆիլմը նկարահանվելու է իրական փաստերի հիման վրա: Այն պատմելու է գործակալ Մայքլ Հերմանի մասին, ով երկար տարիներ անցկացրել է նեոնացիստական խմբերի պաշտպանության տակ: Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը պետք է խանգարի հանցագործ խմբին՝ ձեռք բերել ատոմային ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները:
Ֆիլմի նկարահանման աշխատանքներով զբաղվելու են Atomic Features և Tycor International Film Company ստուդիաները, իսկ ռեժիսորը լինելու է կարճամետրաժ ֆիլմեր պատրաստող Դենիել Ռագուսիսը, որի համար այս նախագիծը լիամետրաժ դեբյուտ կդառնա: Ֆիլմի սցենարի աշխատանքներին իր մասնակցությունն է ունենալու Մայքլ Հերմանը: Նկարահանման աշխատանքները նախատեսված է սկսել 2015թ. աշնանը:
Ինչ վերաբերում է Ռեդքլիֆին, ապա հանդիսատեսը նրան հնարավորություն ունի տեսնել 2015թ.՝ «Ֆրանկենշտեյն» ֆիլմում, որտեղ նրան բաժին է հասել Իգորի՝ հանճարեղ բժշկի օգնականի դերը: Իսկ 2016թ. նա կհայտնվի «Ստի պատրանք 2» ֆիլմի էկրաններին: