Ռուսաստանը կշարունակի նպաստել Ուկրաինայում կոնֆլիկտի կարգավորմանը. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի նպաստել Ուկրաինայի կոնֆլիկտի կարգավորմանը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շարունակվելու են Ռուսաստանի գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որ նպաստեն կոնֆլիկտի լուծմանը, որոնց ականատես ենք Ուկրաինայում»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ արդյոք ստացել են Կրեմլում Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ կապված Ուկրաինայում ստեղծված վիճակի հետ, Պեսկովը հայտարարել է, թե ուղերձն ստացել են:
«Ուղերձը չի պահանջում պատասխան»,- հայտարարել էր նա: