Մեկնարկեց ՀՀ հակակոռուպցիոն խորհրդի անդրանիկ նիստը
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/Hovik-Abrahamyan2.jpg)
Այսօր ժամը 11։30-նա Կառավարությունում մեկնարկել է հակակոռուպցիոն խորհրդի անդրանիկ նիստը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հակակոռուպցիոն խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստի բացման խոսքում նշել է, որ սա մի հարթակ է, որտեղ կարելի է միավորել, համախմբել ուժերը, փորձառությունը և գնալ վճռական քայլերի: «Հավատացնում եմ՝ կառավարությունը գիտակցում է իր կատարելիք քայլերի կարևորությունն ու անհրաժեշտությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը», -ասել է Հովիկ Աբրահամյանը։
Նա նաև վստահեցրել է, որ իրենց աշխատանքները լինելու են թափանցիկ, և իրեն ամեն ինչ կանենքորպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի։
Նշենք, որ խորհուրդը ղեկավարում է վարչապետը, և դրանում ներգրավված են ֆինանսների նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը և պատգամավորներ: