Բաժիններ՝

Վահագն Խաչատրյանը պատգամավոր կառաջադրվի՞

Համառ լուրերը պնդում են, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Եթե դրանք, ի վերջո, հաստատվեն, հետաքրքիր զարգացումների կարող ենք ականատես լինել:

Կ.Նահապետյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 8 ընտրատարածքից (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ): Եվ նրա նշանակման դեպքում այստեղ լրացուցիչ ընտրություններ պետք է անցկացվեն: 2012 թվականին այս ընտրատարածքում Նահապետյանի հիմնական մրցակիցը Երևանի նախկին քաղաքապետ, ներկայումս՝ ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանն էր:

168.am-ը Վ. Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է Նահապետյանի հնարավոր նշանակման և նոր ընտրությունների մասին:
«Ես ընդհանրապես այսօրվա նշանակումներին անձի խնդիր չեմ տեսնում, համակարգի խնդիր է: Որևէ նշանակություն չունի, թե ով է այդ պաշտոնը զբաղեցնում, առանձին անձը որևէ նշանակություն չունի այսօր պաշտոններում»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Հարցին, թե նոր ընտրությունների դեպքում կրկին կառաջադրվի՞, Վ.Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, դե, թող լինի, այն ժամանակ կտեսնենք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս