Ինչու չի կարելի ավտոմեքենայի օդորակիչը միացնել՝ շարժիչը գործի գցելուց անմիջապես հետո
Շոգ օրերին մեքենա ունեցողների շատերը փրկություն են գտնում օդորակիչի միջոցով։ Նրանք մեքենա նստելուց և շարժիչը գործի գցելուց անմիջապես հետո, առանց պատուհանները բացելու, միացնում են օդորակիչը, որպեսզի վայելեն արհեստական զովությունը։ Սակայն դա շատ վտանգավոր է՝ մեքենայի մեջ կուտակվող բենզոլի պատճառով։
Բենզոլը քաղցկեղածին թունավոր նյութ է, որը երիկամները, ոսկորներն ու լյարդը։ Ավելին, այդ նյութը մեծ դժվարությամբ է հեռանում օրգանիզմից։ Փակ պատուհաններով մեքենայի մեջ նստելով՝ մարդը ներշնչում է մեծ քանակությամբ բենզոլ։
Այսպես, փակ պատուհաններով ստվերում կայանված մեքենայի մեջ կարող է պարունակվել 400-800մգ բենզոլ։ Իսկ եթե մեքենան կայանված է արևի տակ՝ 16 աստիճանը գերազանցող ջերմաստիճանի պայմաններում, ապա բենզոլի պարունակությունը կարող է հասնել 2000-4000մգ-ի, ինչը 40 անգամ գերազանցում է թույլատրելի մակարդակը։
Մեքենաների շահագործման կանոնների գրքույկներում նշվում է, որ օդորակիչը միացնելուց առաջ հարկավոր է 1-2 րոպե բացել պատուհանները և օդափոխել մեքենայի սրահը։ Սակայն չի հստակեցվում, թե ինչի համար է դա արվում։
Հետազոտությունների համաձայն, օդը սառեցնելուց առաջ օդորակիչն արտանետում է պլաստիկի մեջ տաքացած օդ, որը բենզոլ է պարունակում։
Այդ իսկ պատճառով, անհրաժեշտէ օդորակիչը միացնելուց առաջ մի քանի րոպե բաց պահել պատուհանները։ Առավել ցանկալի է՝ շարժիչը գործի գցելուց և օդորակիչը միացնելուց հետո ևս 2-3 րոպե պատուհանները չփակել։