Բաժիններ՝

Ինչպես չհարբել, մազերը սնուցել. օգտակար խորհուրդներ

Ժողովրդական բժշկությունը՝ որպես խորխաբեր, ցավազրկող ու հանգստացնող միջոց՝ խորհուրդ է տալիս վարունգի թարմ քամած հյութն ու 20:1 հարաբերությամբ մեղրը խմել կես բաժակ` օրը 2-3 անգամ:

Չհարբելու համար պետք է ոգելից խմիչքներ ընդունելուց առաջ խմել անանուխի հետ եփված կանաչ կամ սև թունդ թեյ: Թեյախմությունը կարելի է կրկնել նաև գինովանալուց հետո: Հարբածությունն արագ անցնում է:

Հնդկաստանում կանայք մազերը լվանում են տաք, բայց ցայում՝ սառը ջրով: Այս գործողության իմաստը, ինչպես նշվեց նաև վերում, ակտիվացնում է արյան շրջանառությունը, ուստի և մազերը ստանում են ուժեղացված սնուցում:

Տնային պայմաններում ևս կարելի է պատրաստել շամպուն մազերի համար. վերցնել 1 ձվի դեղնուց, 20 գր. բուսական յուղ, 20 գր. կիտրոնի հյութ և 4 ճաշի գդալ գազարի հյութ: Այս ամբողջը լավ խառնել և լվանալ մազերը: Այն շատ լավ սնուցում է մազերը:

Պատրաստեց՝ 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս