Բաժիններ՝

Նորաստեղծ նախարարության կահույքն արժեցել է 98 մլն դրամ. Հետք

Հետք-ը գրում է. ՀՀ կառավարությունը հունիսի 25-ին որոշում էր կայացրել, որով նորաստեղծ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով պահուստային ֆոնդից կառավարության աշխատակազմին 2015թ. առաջին կիսամյակում հատկացրել էր 98 մլն դրամ: Այդ գումարով ձեռք է բերվել «զանազան կահույք»:

Պետության կարիքների համար կահույքի մատակարարման պետական գնման պայմանագիրը ՀՀ կառավարության աշխատակազմի և «Իմանի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվել է հուլիսի 9-ին:

Նախորդ տարեվերջին ստեղծված միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար կառավարությունը ձեռք է բերել բավականին թանկարժեք կահույք: Ընդհանրապես, Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը սիրում է շքեղություն, հարմարավետություն: Վարչապետը հաճախ է խոսում պետական միջոցների խնայողության մասին, սակայն այդ խնայողությունները կարծես թե չեն վերաբերում պետական մարմինների հարմարավետությանն ու ճոխությանը: ՀՀ կառավարության դահլիճների, ֆինանսների նախարարության աշխատասենյակների շքեղ վերանորոգումը դրա վառ վկայությունն է:

Ըստ պայմանագրի՝ կառավարությունը «Իմանի Հոլդինգ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 19 միավոր «խոլ»՝ 1 միավորը 720.000 դրամ արժեքով, հատը 125.000 դրամով 25 հատ ղեկավարի բազկաթոռ, դարձյալ ղեկավարի համար նախատեսված 8 հատ կաշվեպատ բազկաթոռ՝ հատը 250.000 դրամ:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս