ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի՝ Չախկալ Արթուրի առանձնատունը և օֆշորային գոտի հանդիսացող Պանամայում գործող ընկերությունները. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Արթուր Ստեփանյանը՝ Չախկալ Արթուր մականունով, նախորդ տարի 55 մլն դրամ (մոտ 115 հազար դոլար) արժողությամբ առանձնատուն է գնել: Այս գործարքի արդյունքում նրա դրամական միջոցները նվազել են 100 հազար դոլարից հասնելով 39 հազար դոլարի:
Ստացվում է, որ առանձնատան արժեքի 61 հազար դոլարը Ստեփանյանը վճարել է իր հայտարարագրած միջոցներից: Մնացած գումարի աղբյուրի մասին հայտարարագրում ոչինչ չի նշվում:
2014-ին, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի հրապարակման, մի առանձնատուն էլ գնել է պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը՝ վճարելով 53,3 մլն դրամ՝ մոտ 112 հազար դոլար:
Արթուր Ստեփանյանը, ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ամենամտերիմ ընկերներից է:
Երբ Մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ի միջոցով ազատեցին նրա սեփականատերերից՝ Մուրադյան եղբայրներից, շենքի ու տարածքի գնահատման խայտառակ գործարքը կատարել է Ստեփանյանի ընկերությունը: «Բեսթ Ռեալիթի» ՍՊԸ-ն, գրանցված լինելով Երևանում, հիմնադրվել է օֆշորային գոտի հանդիսացող Պանամայում գործող 2 ընկերությունների կողմից՝ «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգի» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթեդի»: Սրանցից երկրորդի ղեկավարը հենց Արթուր Ստեփանյանն է»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում: