Ստամբուլում ոստիկանությունն անցկացրել է հակաահաբեկչական գործողություն
Թուրքիայում ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները անցկացրել են զանգվածային գործողություն ԴԱԻՇ-ի զինյալների ու քուրդ անջատողականների դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել են տեղի ԶԼՄ-ները, միայն Ստամբուլում խուզարկություններ են իրականացվել ավելի քան 100 հասցեներում:
Ստուգայցերից մեկի ընթացքում 1 մարդ գնդակահարվել է, դեպքի մանրամասները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որին զոհ էր գնացել 32 մարդ, ևս 100-ն ստացել էին վնասվածքներ:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, իսկ կազմակերպել է ԴԱԻՇ-ը: