ՄՕԿ-ի նախագահը հայտարարել է, որ շախմատը չի լինի 2018թ. Ձմեռային օլիմպիադայի ժամանակ
Ավելի վաղ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հաստատել էր, որ 2018թ. Օլիմպիական խաղերի ժամանակ կանցկացվեն արագ և բլից շախմատի մրցումներ:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել է, որ Փխենչխանում 2018թ. Օլիմպիական խաղերի ծրագրում շախմատի ներառման մասին որոշում չի կայացվել:
«Մենք երկխոսություն ենք ունեցել շախմատի Միջազգային Ֆեդերացիայի նախագահի հետ, պայմանավորվել ենք, որ զրույցը կշարունակվի: Բայց ոչ մի կոնկրետ որոշում չի կայացվել:
Ձմեռային խաղերում այնպիսի մարզաձևեր են ներառված, որոնք կապ ունեն ձյան կամ սառույցի հետ, և ցուցադրական ձևեր այլևս գոյություն չունեն»,- ասել է Բախը:
Ավելի վաղ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել էր, որ 2018թ. կայանալիք Օլիմպիական խաղերում կկայանան արագ և բլից շախմատի ցուցադրական մրցումներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը