Նոր էի վերադարձել Հայաստանից, հղի էի ու հոգնած, երբ նկարահանվեցի Vogue-ի համար. Քիմ Քարդաշան
Վերջերս համացանցում հայտնվել էին Քիմ Քարդաշյանի լուսանկարները՝ արված իսպանական Vogue ամսագրի օգոստոսյան համարի համար:
Vogue-ի համար արված լուսանկարներում հայազգի ռեալիթի շոուների աստղն առանց դիմահարդարման էր կեցվածք ընդունել լուսանկարչի առաջ:
Facebook սոցցանցի իր էջում Քիմ Քարդաշյանը, մեկնաբանելով լուսանկարները, գրել է, որ ինքը Vogue Իսպանիայի համար լուսանկարվել է Հայաստանից գնալուց անմիջապես հետո, երբ հղի էր ու հոգնած:
«Հենց նոր էի եկել Հայաստանից, հղի էի ու հոգնած: Նկարահանումների ժամանակ ցանկանում էի ննջել, երբ անմիջապես սկսվեցին Vogue-ի համար նկարահանումները»,-գրել է Քիմ Քարդաշյանը՝ գրառմանը կցելով #VogueSpain #KimNoFilter#NoMakeUp հեշթեգը: