Հունաստանում բանկերը բացվել են երեքշաբաթյա դադարից հետո
Հունական բանկերն այսօր դարձյալ բացվել են երեքշաբաթյա դադարից հետո, իսկ երկրի կառավարությունը սկսել է վարկատուներին վճարել պետական պարտքի հերթական մասը:
«Կապիտալների նկատմամբ վերահսկողությունը ու կանխիկի դուրսբերման սահմանափակումները կմնան, սակայն մենք նոր փուլ ենք մտնում, որը, հուսով ենք, մեզ կվերադարձնի նորմալ իրավիճակի»,-հունական Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հունաստանի բանկերի ասոցիացիայի ղեկավար Լուկա Կաստելին:
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, դեռ լուրջ սահմանափակումներ կան՝ կապված անձնական հաշվեհամարներից գումարների դուրսբերման հետ:
Վերջին 3 շաբաթներին հույները կարող էին իրենց հաշվեհամարներից հանել օրական առավելագույնը 60 եվրո: Ներկայում՝ դրան հավելվում է մոտ 420 եվրոյի կանխիկի դուրսբերման իրավունք:
Բանկային նոր հաշվեհամարներ չեն բացվում, նախկինի պես չեն կանխիկացվում չեքերն ու արգելվում է կապիտալը դուրս հանել երկրից: