Բաժիններ՝

Մոսկվայում եղանակային պայմանների վատացման պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել

Վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել այսօր Մոսկվայի շրջանում՝ կապված եղանակային պայմանների վատացման հետ, հայտնում է TASS-ը:
«Դա նշանակում է, որ եղանակը վտանգավոր է, կա տարերայiն աղետի հավանականություն»,-հայտնել են Հիդրոմետկայանից։
«Նարնջագույն» նախազգուշացնող մակարդակ է հայտարարվել մթնոլորտային ակտիվ ճակատի պատճառով, որն իր հետ բերելու է անձրևներ, տեղ-տեղ ամպրոպ, քամու ուժգնացում:

Մթնոլորտային ճնշումը օրվա կեսին կընկնի մինչև 738 մմ սնդիկի սյուն, ինչը նորմայից ցածր է: Դա կարող է ազդել մարդկանց ինքնազգացողության վրա:
Եղանակային պայմանների վատացում է սպասվում նաև Ռյազանի, Կալուգայի, Բրյանսկի, Օռլովի, Կուրսկի, Սմոլենսկի մարզերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս