Բաժիններ՝

34-ամյա տղամարդուն ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, Արարատի Խանջյան փողոցից բաժին են բերման ենթարկել 1981 թ. ծնված Դավիթ Գ.-ին` իր վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով:

Դավիթ Գ.-ի խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանաչ, չորացված, մանրացված, կանեփի յուրահատուկ հոտով բուսական զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս