Բաժիններ՝

Մահացել է ՌԴ Պետդումայի նախկին նախագահ Գենադի Սելեզնյովը

Կյանքի 68-րդ տարում Մոսկվայում երեկ գիշեր ծանր հիվանդության հետևանքով մահացել է ՌԴ Պետդումայի նախկին նախագահ Գենադի Սելեզնյովը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով նրա փեսային՝ Անդրեյ Անդրեևին:

Վերջինիս խոսքով՝ Սելեզնյովը մահացել է իր տանը: Նրա վիճակը վատացել էր վերջին մի քանի օրերին: Բժիշկները, չնայած բոլոր ջանքերին, ոչինչ չէին կարողացել անել նրան փրկելու համար: Անդրեևը չի մանրամասնել, թե ինչ հիվանդությամբ է տառապել իր աները:

Գենադի Սելեզնյովը եղել է Պետական դումայի երկրորդ ու երրորդ գումարումների (1996-1999 ու 2000-2003 թվականներին) նախագահ: Նա ընտրվել է նաև Պետդումայի առաջին և չորրորդ գումարումների պատգամավոր:Պետդումայում նախագահության ընթացքում աշխատել է ՌԴ Անվտանգության խորհրդում:

2000 թվականի հուլիսին նա հիմնել ու գլխավորել է «Ռուսաստան» համառուսական ձախ-դեմոկրատական հասարակական շարժումը: Մինչ Պետդումայի պատգամավոր դառնալը 1991-1993 թվականներին եղել է «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիրը, ղեկավարել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը (1981-1988թթ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս