Արգելվել է վտանգավոր ձուկը ներմուծել Հայաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներկրվող 24 հազար 700 կգ պանգասիուս տեսակի սառեցված ձուկը նմուշառել է և ուղարկել լաբորատոր փորձաքննութան, որի արդյունքում պարզվել է, որ ձկան խմբաքանակը մանրէաբանական մի քանի ցուցանիշներվ չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է ձկան խմբաքանակը ներմուծել հանրապետության տարածք: Վտանգավոր սննդամթերքը ենթակա է ոչնչացման մաքսային ռեժիմով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031