Հարկավոր է ինտենսիվացնել ԼՂ-ի խնդրի շուրջ բանակցությունները. Լավրով
Եկել է ժամանակը ինտենսիվացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կան հիմքեր ենթադրելու, որ եկել է մեր ջանքերը ինտենսիվացնելու ժամանակը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարն այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտարարել է Լավրովը, հաշվի առնելով ընդհանուր տրամադրվածությունն ու արդյունքին նպատակաուղղվածությունը, «մենք կարող ենք այդ առաջընթացն ապահովել»:
Իր հերթին, Մամեդյարովը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ երկարատև բանակցությունների ավարտը հույս է ներշնչում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել:
«Կարգավորումը դրվում է ռելսերի վրա»,-ասել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր էր մեկնել Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման նպատակով: