Բաժիններ՝

«Օրենքով գողերի» մեծ հավաք է ծրագրվում Թուրքիայում

Թուրքիայում մոտ ապագայում կարող է տեղի ունենալ «օրենքով գողերի» մեծ հավաք, որին պլանավորում է մասնակցել ավելի քան 100 մարդ:

Ինչպես «Ռոսբալտին» պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը, «օրենքով գող» Զաքարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) ծրագրում էր 2015 թվականի ամռանը մեծ հավաք անցկացնել 300 «օրենքով գողերի» մասնակցությամբ Մոսկվայում, սակայն իրավապահները բացատրել են վերջինիս, որ թույլ չեն տա հավաքի անցկացումը ոչ միայն Մոսկվայում ու Մերձմոսկվայում, այլև Ռուսաստանի որևէ մասում:
Այդ ժամանակ «օրենքով գող» Գելա Կարդավան (Գելա) իրավիճակը վերցրել է իր ձեռքն ու հանցագործ աշխարհի մյուս ներկայացուցիչների հետ որոշել է հավաքը անցկացնել Թուրքիայում:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ այդ գաղափարը հավանության է արժանացել Շաքրոյի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս