Շուշան Պետրոսյանը այցելել է առաջնագիծ և փորձել զինվորների պատրաստած սուրճը
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/Shushan-Petrosyan12.jpg)
Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը այցելել է առաջնագիծ և հանդիպել զինվորների հետ:
Այս մասին հաղորդում է Մարտակերտի «Ջրաբերդ» շրջանային պարբերականը: Աղբյուրի հաղորդմամբ, երգչուհին զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել է սահմանային իրավիճակով, անգամ նրանց հետ սուրճ խմել:
Դիրքապահ զինվորները հավաստիացրել են, որ սահմանն ամուր է, և հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգության փորձ ջախջախիչ պատասխան կստանա: